Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով կա զոհ և վիրավոր
Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, «Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր։
«Դեպքի մասին մանրամասներ կհրապարակենք ավելի ուշ»,- հայտնում են ԱՀ ոստիկանությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։