Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը ԵԱ-ի առաջատարներից են
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի երկրորդ տուրում հաղթանակ են տոնել Գաբրիել Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը և Շանթ Սարգսյանը: Սարգսյանները 2-ական միավորով առաջատարների շարքում են:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը մեկնարկել է մարտի 3-ին և կեզրափակվի մարտի 13-ին: Այն անցկացվում է Սերբիայի Վրնյաչկա քաղաքում: Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը Հայաստանը ունի 13 մասնակից: Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար պայքարում են Եվրոպայի գործող փոխչեմպիոն Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաև Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ալեքս Սահակյանը, Արմեն Բարսեղյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էմին Օհանյանը, Վահե Դանիելյանը և Սարգիս Մանուկյանը: