Փլուզման հետևանքով Մոսկվայում մեկ մարդ է զոհվել
Մոսկվայի արևմուտքում փայտամածների փլուզման հետևանքով նախնական տվյալներով մեկ մարդ է զոհվել, իսկ երկուսը վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է քաղաքի դատախազությունը:
Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ Լոբաչևսկի փողոցում՝ շինհրապարակում, առաստաղն ու փայտամածը փլվել են: Փլատակների տակից դուրս է բերվել մեկ մարդ, սակայն կառույցի տակ կարող են այլ մարդիկ լինել։
Փլուզված կառույցն ապամոնտաժվում է: