Եվրախորհրդարանում կոչ են արել հետաքննել «Հյուսիսային հոսքերի» պայթյունները
Եվրոպան լիովին ենթարկվում է Վաշինգտոնին և աչք է փակում այն փաստի վրա, որ մինչ այժմ ոչինչ հայտնի չէ «Հյուսիսային հոսքերի» պայթյունների մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նշել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միք Ուոլեսը: Նրա խոսքերը մեջբերել է Exxpress-ը:
«Հյուսիսային հոսքերում» դիվերսիաները ծրագրված ահաբեկչություն էին եվրոպական ամենակարևոր ենթակառուցվածքների վրա, և ԵՄ-ն մինչ օրս չի ցանկանում իմանալ, թե ով է դա արել»,- շեշտել է խորհրդարանականը։
Նա հավելել է, որ պայթյունների հետաքննությունը պետք է լինի եվրոպական օրակարգի առաջին տեղում, սակայն արդյունքներ դեռ չկան։
«Հյուսիսային հոսքերում» և «Հյուսիսային հոսքեր 2»-ում պայթյունները տեղի են ունեցել 2022-ի սեպտեմբերի 26-ին: Գազի արտահոսք է հայտնաբերվել միանգամից չորս տեղում։ Շվեդիան, Դանիան և Գերմանիան հետաքննություն են անցկացնում, սակայն կոնկրետ արդյունքների չեն հանգել։