Չինաստանը մեկ ամսից տեսչական սարքավորումներ կմատակարարի Մինսկի օդանավակայան
Չինաստանը մեկ ամսից Բելառուս կմատակարարի Մինսկի ազգային օդանավակայանի տեսչական սարքավորումները։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ օրը Բելառուսի-1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետության առաջին փոխվարչապետ Նիկոլայ Սնոպկովը։
«Օդանավակայանում ուղեբեռի հետ կապված կոնկրետ խնդիր կար, քանի որ դեռևս ոչ բարեկամ երկրի սարքավորումներ կա, եթե այն փչանա, մեր օդանավակայանում ուղևորներին սպասարկելու լուրջ դժվարություններ կառաջանան», – ասել է Սնոպկովը։
Նրա խոսքով՝ չինացի գործընկերները «անմիջապես արձագանքել են»։
«Չինական արտադրության սարքավորումներ կմատակարարեն, առաքումը կլինի մեկ ամսից, այսինքն, ըստ էության, շտապ օգնություն է»,- ասել է առաջին փոխվարչապետը։
Ավելի վաղ բելառուսական իրավական ինտերնետային պորտալը հրապարակել էր Նախարարների խորհրդի որոշումը, ըստ որի Բելառուսը և Չինաստանը համաձայնագիր կկնքեն տեխնիկական և տնտեսական աջակցության վերաբերյալ։ Ըստ այդմ՝ Չինաստանը Մինսկի օդանավակայանի համար սկրինինգային սարքավորումների երկու հավաքածու կմատակարարի։