Ձնահյուսի տակ են մնացել դահուկորդներ․ նրանցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել
Թուրքիայի հյուսիս-արևելքում՝ Արդվին քաղաքում, ձնահյուսը հարվածել է դահուկորդներին, ինչի հետևանքով երկուսը մահացել են, յոթը՝ վիրավորվել, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է TRT Haber-ը։
«Ձնահյուսի տակ են մնացել դահուկներով սահող քաղաքացիներ։ Նախնական տվյալներով՝ 2 մարդ մահացել է, 7 -ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել»,- հայտնել է հեռուստաալիքը։
Նահանգային Աղետների կառավարման գործակալության համապատասխան թիմերը շարունակում են աշխատել դեպքի վայրում: