Մոլդովայի ընդդիմությունը բողոքի ակցիա է իրականացնելու՝ ի պաշտպանություն պետական լեզվի
Մոլդովայի կոմունիստների և սոցիալիստների ընդդիմադիր դաշինքը մարտի 6-ին բողոքի ցույց կանցկացնի՝ ի պաշտպանություն մոլդովական լեզվի, որը ցանկանում են վերանվանել ռումիներեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտնում է Կոմունիստական կուսակցության մամուլի ծառայությունը։
Մարտի 2-ին Մոլդովայի իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը խորհրդարանական նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ հավանություն է տվել պետական լեզվի վերանվանմանը ռումիներենի։ Նախաձեռնության հեղինակները նշել են, որ ընդունված օրենքը սահմանադրության փոփոխություն չէ, այլ ընդամենը լեզվական խնդրի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը կատարելն է։
Կոմունիստների և սոցիալիստների դաշինքը Մոլդովայի բոլոր մտահոգ բնակիչներին և քաղաքացիական կոչ է արել ակտիվ մասնակցելու բողոքի ակցիային։