Բայդենին վիրահատել են
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը բարեհաջող վիրահատության է ենթարկվել: Հեռացվել է մաշկի չարորակ գոյացությունը, հայտնում է Reuters-ը։
Բժիշկը հայտնել է, որ փետրվարին արված բիոպսիան հաստատել է նրա մոտ բազալ բջջային կարցինոմայի առկայությունը։
Բայդենն առաջիկայում շարունակելու է գտնվել մաշկաբանի վերահսկողության տակ։