Կուրիլյան Էբեկո հրաբուխը մոխիր է նետել ծովի մակարդակից գրեթե 5 կմ բարձրության վրա
Կուրիլյան Պարամուշիր կղզու Էբեկո հրաբուխը ծովի մակարդակից գրեթե 5 կմ բարձրության վրա մոխիր է նետել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta.ru-ին, այս մասին հայտնում է Սախալինի շրջանի ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
«Էբեկո հրաբխի վրա 4,5 կմ բարձրության վրա մոխրի արտանետում է տեղի ունեցել: Շլեյֆը տարածվել է հարավային ուղղությամբ՝ մինչև 5 կմ հեռավորության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Էբեկո հրաբուխը հասնում է 1156 մ բարձրության և գտնվում է Վերնադսկի լեռնաշղթայի հյուսիսային մասում՝ Սեվերո-Կուրիլսկից 7 կմ հյուսիս-արևմուտք։ Նախորդ հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել 2012 թվականին, այնուհետև այն ակտիվության նշաններ ցույց չի տվել մինչև 2016 թվականի հոկտեմբերը։