Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին մարտի 4-ին Թեհրանում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդուլահյանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։
Հայտնի է, որ հանդիպումը տեղի է ունեցել Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ բանակցություններից հետո։
Թե ինչ հարցեր են քննարկվել Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ, հայտնի չէ։