Ռեալի ղեկավարությունը հիասթափված է Բարսելոնայի հետ խաղում Անչելոտիի ընտրած մարտավարությունից
«Ռեալի» ղեկավարությունը հիասթափված է «Բարսելոնայի» հետ խաղում թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ընտրած մարտավարությունից։ Մադրիդյան ակումբը տնային մարզադաշտում 0- 1 հաշվով զիջել է կատալոնացիներին։
Ըստ ESPN- ի, «Ռեալի» ղեկավարներին դուր չի եկել Անչելոտիի մոտ պլան B-ի բացակայությունն այն խաղում, որում մադրիդցիները տիրել են նախաձեռնությանը, սակայն այդպես էլ գոլ խփել չեն կարողացել։
«Ռեալը» սովորաբար ապավինում է Վինիսիուսին, հակառակորդի պաշտպանությունը բացելու համար, բայց կիսապաշտպանին փակել է մրցակցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն, իսկ մադրիդցիները չգտան «Բարսայի» պաշտպանությունը ճեղքելու մեկ այլ միջոց։
«Ռեալի» ղեկավարների մոտ հարցեր է առաջացրել նաև այն, որ Անչելոտին որոշել է 33-ամյա Թոնի Կրոսին և 37-ամյա Լուկա Մոդրիչին մեկնարկային կազմում դուրս բերել խաղադաշտ, քանի որ սպասվում էր, որ ֆիզիկապես դժվար հանդիպում կլիներ:
Հարցեր են առաջացել նաև պաշտպաններ Դանի Կարվալախի և Նաչոյի խաղի հետ կապված: Մադրիդյան թիմի ղեկավարներն ավելի մեծ սպասելիքներ են ունեցել Կարվախալից հարձակման գծում, իսկ Նաչոն, որը Ֆերլան Մենդիի և Դավիդ Ալաբայի բացակայությամբ պայմանավորված խաղում էր ձախ պաշտպանի դիրքում, չէր կարողանում առաջ շարժվել և աջակցել Վինիսիուսին։
Աղբյուր ArmSport.am