Եթե Նեյմարը մնար Բարսելոնայում, կնվաճեր Ոսկե գնդակը. Սուարես
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը կարծիք է հայտնել, որ եթե Նեյմարը կատալոնական ակումբից չտեղափոխվեր ֆրանսիական ՊՍԺ, ապա կարող էր արժանանալ France Football-ի կողմից տարվա լավագույն խաղացողին տրվող մրցանակին՝ «Ոսկե գնդակին»։
«Սա անկեղծ հայտարարություն է, բայց ես հասկանում եմ ողջ պատասխանատվությունը։ Եթե Նեյմարը մնար «Բարսելոնայում», նա, անկասկած, կնվաճեր «Ոսկե գնդակը». Սա իմ կարծիքն է»,- Սուարես խոսքերն է մեջբերում Placar-ը։
Նեյմարը «Բարսելոնայից» հեռացել է 2017 թվականին։ Բրազիլացի հարձակվողը 222 միլիոն եվրոյով տեղափոխվեց ՊՍԺ՝ դառնալով պատմության ամենաթանկարժեք խաղացողը։ 31-ամյա Նեյմարն իր կարիերայի ընթացքում երբեք չի նվաճել «Ոսկե գնդակը»: Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականը։
Աղբյուր ArmSport.am