Զելենսկին հանդիպել է Եվրախորհրդարանի ղեկավարի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լվովում հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Զելենսկիի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Մեցոլան հայտարարել էր Ուկրաինա իր հերթական այցի մասին:
«Լվովում հանդիպել եմ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ»,- ասվում է Զելենսկու «Տելեգրամ» ալիքում։