Շվեյցարիան բաց է Մոսկվայի և Կիևի հետ միջնորդական կապերի համար. Ալեն Բերսե
Շվեյցարիան բաց է Մոսկվայի և Կիևի հետ շփումներում ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում հնարավոր միջնորդության համար և համապատասխան նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում՝ հաշվի առնելով այդ ոլորտում իր գիտելիքներն ու փորձը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին մարտի 4-ին Tan թերթին տված հարցազրույցում նշել է Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն։
Պատասխանելով հարցին, թե արդյոք ժամանակն է, որ Շվեյցարիան հանդես գա միջնորդության հաստատակամ առաջարկներով Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում՝ նա ասել է. «Կարճաժամկետ հեռանկարում դա բարդ է, սակայն մի օր մենք ստիպված ենք լինելու դուրս գալ այդ իրավիճակից: Մենք արդեն պատրաստվում ենք դրան: Ռուսաստանի և Ուկրաինայի հետ մեր շփումներն ու կապերը բաց են»:
Բերսեն շեշտել է՝ պատրաստ են տրամադրել ռեսուրսներ, տեղեկատվություն, կապեր, ցանցեր: