Չինաստանի խորհրդարանը ԵՄ-ի հետ երկխոսելու հույս է հայտնել
Չինաստանն ու Եվրամիությունը պետք է կառուցողական երկխոսություն վարեն, քանի որ համագործակցության լայն հնարավորություններ ունեն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին մարտի 4-ին Չինաստանի ազգային ժողովրդական կոնգրեսի 14-րդ նիստին լրագրողների հետ հանդիպմանն ասել է առաջին նստաշրջանի պաշտոնական ներկայացուցիչ Վան Չաոն։
Նրա խոսքով՝ Չինաստանը միշտ դիտարկել է Եվրոպային որպես համապարփակ ռազմավարական գործընկերոջ, աջակցել է ԵՄ ռազմավարական ինքնավարությանը, միասնությանը և բարգավաճմանը, ինչպես նաև միջազգային գործերում կառուցողական դերակատարությանը։
«Հուսով ենք՝ Եվրոպան ու Չինաստանը կաշխատեն պահպանել երկխոսությունն ու համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և հաղթանակի վրա»,- ընդգծել է նա։
Վան Չաոն նշել է՝ հույս ունեն ԵՄ-ի հետ համագործակցել տարբեր գլոբալ խնդիրներ լուծելու նպատակով, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, միջազգային և տարածաշրջանային խնդիրները։
Նա հավելել է՝ Չինաստանի և Եվրոպայի միջև պատմական ու մշակութային, գաղափարական տարբերությունները շատ են, ուստի բնական է, որ կողմերը տարբեր հայացքներ ունեն շատ հարցերի շուրջ: