Խնդրեցի ինձ համար կազմել Ռոնալդուի սննադակարգը, նախավարժանքին մտածեցի՝ կմեռնեմ․ Պալմեյրասի ֆուտբոլիստ
«Պալմեյրասի» կիսապաշտպան Գաբրիել Մենինոն պատմել է, թե ինչպես է փորձել պահել «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի սննդակարգը։
«Իմ քաշը նորմալ սահմաններում էր, բայց ես ուզում էի փոխվել, ուստի «Պալմեյրասի» սննդաբանին խնդրեցի ինձ համար կազմել Կրիշտիանուի սննդակարգը: Դիետան հետևյալն էր՝ նախաճաշ՝ ձու և սննդային հավելումներ, մարզումից առաջ՝ հավելումներ, ճաշին՝ ձուկ կամ աղցան, հետո կեսօրվա խորտիկ՝ հավելումներով, ընթրիք՝ կրկին ձուկ և աղցան, քնելուց առաջ՝ կրկին հավելումներ:
Հաջորդ խաղից առաջ տաքացա ու հասկացա, որ այլևս չեմ կարող վազել։ Մտածում էի, որ կմեռնեմ։ Խաղից հինգ րոպե հետո ես այլևս չէի կարողանում վազել, ինձ փոխարինում էր պետք։
Դիետոլոգը տեսավ, որ ես հինձ վատ եմ զգում, և մերսողներից մեկին խնդրեց ինձ գել և իզոտոնիկ բերել», – Մենինոյի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։
Աղբյուր ArmSport.am