Դրսում՝ ժողովրդավար, ներսում՝ բռնապետ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գերմանիայում ելույթ ունենալով Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Արեւելյան գործընկերության անդամ երկրների ընդհանուր գնահատման ինդեքս»-ի համաձայն, Հայաստանը գլխավորել է «Ժողովրդավարություն եւ լավ կառավարում» վարկանիշային աղյուսակը եւ առաջատար է հետեւյալ 5 ոլորտներում` պայքար կոռուպցիայի դեմ, անկախ դատական համակարգ, կարծիքի եւ խոսքի ազատություն, հավաքների եւ միավորման ազատություն, անկախ լրատվամիջոցներ եւ ժողովրդավարական իրավունքներ, ընտրություններ եւ քաղաքական բազմակարծություն»:
Հայաստանցիների աչքերով՝ կոռուպցիայի դեմ պայքարը ձախողվել է, դատական համակարգից հեռացվում են անկախ եւ գրագետ դատավորները, իշխանություններին քննադատողները պատժվում են, կեղծվում են անգամ ՔՊ վարչության ընտրությունները, քաղաքական ընդդիմախոսները բանտարկվում են, բողոքի ակցիա անողներին բերման են ենթարկում ոստիկանություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: