Կարմիր բլրի մերձակայքում հայտնաբերված դամբարանների մասին
Պեղումները սկսվել են երեք ամիս առաջ, առաջին փուլն արդեն ավարտվել է, որի տվյալներով պարզեցինք հուշարձանների սահմանները, երկրորդ փուլում կուսումնասիրենք դամբարանադաշտը, հետո արդեն դամբարանները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Կարմիր բլրի մերձակայքում իրենց կողմից իրականացված պեղումների մասին, նման տեսակետ հայտնեց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը:
Նրա խոսքով' հետազոտվել է 700 մետր տարածք և ըստ իրենց նախնական պատկերացումների, կարող է բացվել 500 դամբարան: Կարելի է ասել, որ դրանք քաղաքաբնակ աշխատավոր խավի դամբարանններն են, որտեղ եղել են այն ավանդական բնակիչները:
Հակոբ Սիմոնյանի խոսքով' իրենց առջև մի հսկայական փաստավավերագրական դաշտ է բացվելու և հսկայական տեղեկատվություն է ձեռք բերվելու: