«Լավագույն «ֆիլտրը» սիրված և ինքնաբավ լինելն է». Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջում գրել է․
«Լավագույն «ֆիլտրը» սիրված և ինքնաբավ լինելն է)))
Անգամ կասկածների ու անվստահությունների միջանցքի վերջում՝ ստեղծող ու ստեղծագործող մարդը գտնում է իր ԱՆԵԼԻՔԸ, հասկանում է իր որոշումների իրագործման «ինչպես»- ը ու նույնիսկ ամենատուրբուլենտ հասարակարգում կամ ժամանակաշրջանում գտնում է իր հաստատուն ՀԵՆՄԱՆ կետը:
Էդ հենման կետը դրսում ման գալն անիմաստ է). այն Ձեր ներսում է. միշտ մարդու ներսում, գուցե լավ թաքնված, բայց՝ ներսում:
Պարզապես ոմանք սովորել են այդ ՀԵՆՄԱՆ ԿԵՏԸ տեսնել կամ զգալ, իսկ ոմանք էլ մի քիչ անիմաստ ժամանակ են ծախսում իրենցից դուրս՝ ուրիշի մեջ այն գտնելու համար: Ու սխալ «հաշվարկ» են անում:
Հենման կետն ի վերջո քո ու աշխարհի նկատմամբ պարտավորությունների և պատասխանատվությունների դիտարկմամբ է նաև հասկանալի դառնում:
«Նոր սերնդի» որոշ ներկայացուցիչներ չունեն հենման կետ ո՛չ ներսում, ո՛չ էլ դրսում, այլ իրենց Հեռախոսում)))
դրա համար էլ հաճախ անհարկի ագրեսիվ են կամ չափազանց պասիվ օգտատեր( user), սպառող: Հեռախոսով «ծնված» ու միայն դրանում ապրողի հենման կետը մարտկոցի նստելուն պես անմիջապես հօդս կցնդի )))))
Իսկ Մետաիրականությունից դուրս լրիվ ուրիշ՝իրական աշխարհ է, իրական խնդիրներով կամ հաճույքներով ....
Ափսոս եք և ափսոս Է ժամանակը՝ տրված մարդուն: Հենման կետի՝ ժամանակին գտնելը կյանք է երկարացնում՝ բառիս բոլոր իմաստներով, ու Որակապես փոխում մարդկային էությունը, ընտրություն կատարելու ընթացքն ու արժեքային համակարգի ձևավորումը: Էլի խորացա
Մեզ սիրուն գարուն եմ մաղթում)) Իմ գարնան առաջին իր Քրոջս ծնունդով է սկսվում. ավելի լավ բան երազել անգամ չէի կարող
Մի օր կարեի է երկար խոսել «հենման կետի» մասին:
Ձե՞զ համար որն է այն, որտեղ կամ ինչպես)...»: