Գիտնականները Քեոփսի բուրգում նոր միջանցք են հայտնաբերել
Եգիպտոսի հայտնի Քեոփսյան բուրգում նոր միջանցք է հայտնաբերվել, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Al-Ahram թերթը՝ վկայակոչելով Եգիպտոսի զբոսաշրջության եւ հնությունների նախարար Ահմեդ Իսային։
Միջանցքի երկարությունը 9 մետր է, լայնությունը՝ 2,1 մետր։ Այն հայտնաբերվել է Գիզայի հուշարձանների սկանավորման ժամանակ, որը սկսվել է 2015 թվականին:
Իսան հավելել է, որ աշխատանքներն իրականացվել են նախարարության, Եգիպտոսի հնությունների բարձրագույն խորհրդի և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Գերմանիայի և Կանադայի համալսարանների համագործակցությամբ։
Գիզայի բուրգի համալիրը ավելի քան 4500 տարեկան է։ Այն գտնվում է Կահիրեի մոտ՝ Նեղոս գետի արևմտյան ափին, համանուն սարահարթում և բաղկացած է IV դինաստիայի փարավոնների բուրգերից (կառավարել է մոտավորապես մ.թ.ա. 2639-2506 թթ.)՝ Քեոփս, Խաֆրե և Միկերին:
Առաջինի գերեզմանը (Քեուֆու փարավոնի անվան հունական տարբերակը, ով ապրել է մոտավորապես մ.թ.ա. 2579-2556 թվականներին) երեք Մեծ բուրգերից ամենամեծն ու ամենահինն է։ Նրա սկզբնական բարձրությունը եղել է 147 մետր։ Այն բաղկացած է 2,3 միլիոն կրաքարային բլոկներից՝ յուրաքանչյուրը 2,5 տոննա միջին քաշով։ Իր՝ փարավոնի մումիան դեռ չի գտնվել։
Վերջերս գիտնականները վերականգնել են Հին Եգիպտոսի հզոր փարավոնի՝ Ռամզես II-ի կերպարը։