Բավարիան երկարաձգել է Շուպո-Մոտինգի հետ պայմանագիրը
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Էրիկ Չուպո-Մոտինգը նոր պայմանագիր է կնքել թիմի հետ, որը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
«Ես շատ գոհ եմ իմ պայմանագրի երկարաձգումից և այն փաստից, որ կարող եմ շարունակել բավականություն ստանալ «Բավարիայում» խաղալով: Մյունխենում իմ ընտանիքն իրեն զգում է ինչպես տանը։ Սա շատ կարևոր պահ է ինձ համար։
Իհարկե, ուրախ եմ, որ կարող եմ օգնել թիմին։ Ես լավ եմ շփվում իմ թիմակիցների հետ և միասին աշխատում ենք մեր նպատակներին հասնելու համար: «Բավարիայում» մեծ մրցակցություն կա, բայց դու կլինես դրա մի մասը, եթե ցանկանում ես լինել լավագույնների թվում: Սա մեծ թվով տիտղոսներ նվաճելու միակ միջոցն է։ Ակումբը մեծ ծրագրեր ունի, և որևէ բան փոխելու պատճառ չկար»,- Չուպո-Մոտինգի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» մամուլի ծառայությունը:
33-ամյա ֆուտբոլիստը մյունխենյան ակումբում է 2020 թվականի հոկտեմբերից։
Աղբյուր ArmSport.am