Սերբիան հայտարարել է, որ զենք չի մատակարարում ոչ Ռուսաստանին, ոչ Ուկրաինային
Հակամարտության սկզբից Սերբիան զենք չի մատակարարում ոչ Ուկրաինային, ոչ Ռուսաստանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, մարտի 3-ին այս մասին հայտարարել է Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը՝ հավելելով,. որ Սերբիան միջնորդների միջոցով իր ռազմական արտադրանքը այդ երկրներ մատակարարելու թույլտվություն չի տվել:
«Ուկրաինայում ռազմական գործողությունները սկսվելուց ի վեր Սերբիան չի մատակարարել և թույլտվություն չի տվել զենք ու ռազմական սարքավորումներ մատակարարել Ուկրաինային և Ռուսաստանին, ինչպես նաև ոչ մի երկրի, որը միջազգային տեսանկյունից վիճելի է», - ասել է Դաչիչը: