Ռուսաստանում երկրաշարժ է գրանցվել
Մարտի 3-ին Սախալինում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մակարովսկի շրջանի Գորնոեւ գյուղից 11 կիլոմետր հարավ-արեւելք, աղբյուրը՝ 11 կիլոմետր խորության վրա։ Մակերեւույթին ցնցումները գրանցվե են 3-ից 4 բալ ուժգնությամբ, որը զգացել են Մակարովսկի շրջանի բնակիչները։