Մեր մանկապարտեզները պետք է ապահովեն լավագույն միջավայրը երեխաների համար. Ավինյան
Մեր երեխաների սոցիալիզացիայի առաջին քայլերը սկսվում են մանկապարտեզից, հետևաբար մեր մանկապարտեզները պետք է ապահովեն լավագույն միջավայրը երեխաների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Էրեբունի վարչական շրջանում հիմնանորոգումից հետո վերաբացվեց թիվ 63 մանկապարտեզը, որտեղ բացի շենքի վերանորոգման աշխատանքներից ամբողջությամբ փոխել ենք նաև տանիքը՝ տեղադրելով մետաղական կոնստրուկցիայով ամուր և ապահով տանիք:
Այս մանկապարտեզը երկրորդ տուն է շուրջ 150 փոքրիկների համար, ովքեր այսուհետ կհաճախեն ամբողջովին նորոգված և ժամանակակից մանկապարտեզ»,- գրել է Ավինյանը: