Կիևն ու Ռիգան ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցելու մասին փաստաթուղթ են ստորագրել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի հետ ստորագրել են Ուկրաինայի՝ եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանն աջակցելու վերաբերյալ հռչակագիր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք Էգիլս Լևիտսի հետ համատեղ հռչակագիր ենք ստորագրել, որը հաստատում է Լատվիայի աջակցությունը Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանը», - գրել է Զելենսկին իր Telegram ալիքում: