Հասարակությանը մանիպուլացնում են, իբրև թե աղքատ են. Նարեկ Մանթաշյան
«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելիներս, այս իշխանությունը հասկացել է, որ ինչքան իրենք իրենց ապրելակերպը, որպես չքավոր են ներկայացնում, այդ խայծը կուլ ենք տալիս:
Նախ փաշինյանի եղբայրը անտառում կապրի, թե փողոցում, դա մեզ չպիտի հետաքրքրի,քանի որ առնվազն սուտ է և արվում է մանիպուլացնելու համար հասարակությանը, թե իբրև աղքատ են:
Չէի կեղտոտի էջս այդ սքրինով, կամ այդ տեսագրությամբ, բայց ստիպված եմ...առաջարկում եմ դիտել տեսանյութի 16-րդ րոպեից, երբ արդեն գինովցած փաշինյանը գինովցած նանեի հետ քննարկում է, որ ավելի վատ խրճիթ գտնեն նկարեն, նանեն էլ այդ «ազնիվ» լրագրողը ասում է որ գեղեցիկ հեքիաթ կհորինի...
Էս են սրանք»: