Տղամարդը դանակահարելով կյանքից զրկել է կնոջը բուժող գինեկոլոգին
Պրիմորյեում դատարանը ձերբակալել է տեղի բնակչի, որին մեղադրում են տարածաշրջանում հայտնի բժիշկ Ալեքսանդր Օլշևսկու սպանության մեջ:
Քննության վարկածով՝ 35-ամյա տղամարդը վրեժ է լուծել բժշկից կնոջ համար։ Նախօրեին նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, շտապ վիրահատություն է պահանջվել, որը կատարել է մանկաբարձ-գինեկոլոգ Օլշևսկին։
Սակայն հիվանդի ամուսինը դժգոհ է մնացել արդյունքից, եկել է բժշկի տուն և դանակահարել նրան։ Դրանից հետո զոհի մարմինը թաքցրել է բազմոցի հետևում։
«Երբ բնակարան է մտել տուժողի մանկահասակ դուստրը և տեսել անծանոթի, վերջինս կապել է երեխային, հափշտակել տուժողների բջջային հեռախոսները և դիմել փախուստի։ Ավելի ուշ աղջիկը կարողացել է ազատվել և մոր հետ կապ հաստատելու միջոց է գտել»,– Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է Պրիմորսկի քննչական կոմիտեի քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Ավրորա Ռիմսկայան։
Կասկածյալը խոստովանել է իր մեղքը և ցույց տվել, թե ինչպես է հաշվեհարդար տեսել բժշկի հետ։
Ալեքսանդր Օլշևսկին հայտնի էր քաղաքում, համարվում էր բարձրակարգ մասնագետ և տեղի հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժնի վարիչն էր: