Ֆուտբոլիստները երազում են խաղալ Ռեալում, այնտեղ ինչ-որ մոգական բան կա. Հոլանդի գործակալ
Ֆուտբոլային գործակալ Ռաֆայելա Պիմենտան, ով ներկայացնում է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի շահերը, հայտարարել է, որ ֆուտբոլիստները երազում են տեղափոխվել Մադրիդի «Ռեալ».
«Բացի Պրեմիեր լիգայից, կա նաև «Ռեալը»: Այնտեղ կա մի բան, որի մասին երազում են ֆուտբոլիստները. «Ռեալը» ամեն շաբաթ նման մակարդակի հանդիպումներ չի ունենում, բայց ունի Չեմպիոնների լիգա: Մադրիդում աջակցում են այդ կախարդանքը: Երբ մենք ապագայի հետ կապված պլաններ ենք կազմում, մեզ նպատակ է պետք: Հնարավոր է՝ մենք դրան չհասնենք, բայց եթե չիմանանք, թե ուր ենք գնում, հաստատ չենք հասնի։ Մենք պլաններ ենք կազմում նույնիսկ ապագա 15 տարիների համար: Մենք չենք կարող նստել ու սպասել»,- Պիմենտայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հոլանդը անցած ամառ է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», իսկ մինչ այդ հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում»:
Աղբյուր ArmSport.am