Վիճաբանության ընթացքում դանակահարել էր 59-ամյա տանտիրոջը
Մարտի 2-ին, ժամը 08.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության բրիգադը «կրծքավանդակի ձախ կեսի հետին անոթային գծով ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 59-ամյա տղամարդու:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 02.00-ի սահմաններում Վարդենիսի Իսակովի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել հիվանդանոց տեղափոխվածի և 40-ամյա համաքաղաքացու միջև, որի ընթացքում էլ 40-ամյա տղամարդը դանակահարել է 59-ամյա տանտիրոջը:
40-ամյա տղամարդը հրավիրվել է բաժին և խոստովանել կատարվածի վերաբերյալ: Նա ներկայացվել է Վարդենիսի քննչական բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին: