Ավերիչ տորնադո՝ Տեխասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ում ավելի քան 300 հազար մարդ առանց լույսի է մնացել պտտահողմի պատճառով։ Տարերքը հարվածել է Տեխաս նահանգին։ Քամու պոռթկումները հասնում էին վայրկյանում երեսուն մետրի։
Shantnews.am-ի փոխանցմամբ՝ փոթորիկը, որն ուղեկցվում էր կարկուտով, ծառեր էր տապալում, տների տանիքները պոկում, էլեկտրահաղորդման գծերը վնասում։ Դրա պատճառով տրանսֆորմատորային ենթակայանները սկսել են պայթել։
Տեխասում ընդհանուր առմամբ չեղարկվել է ավելի քան 450 չվերթ։ Ցիկլոնը կարող է տարածվել հարևան Օկլահոմայում ևԱրկանզասում, որտեղ ընդհանուր առմամբ բնակվում է ավելի քան 30 մլն մարդ: Տեղի իշխանությունները բնակիչներին կոչ են արել համալրվել առաջին անհրաժեշտության ապրանքներով։
Փետրվարի վերջին ուժեղ ավերածություններ են տեղի ունեցել ԱՄՆ Օկլահոմա նահանգում, որտեղ միանգամից երկու տորնադո է տեղի ունեցել: Տարերքի հարվածից տուժել է առնվազն 12 մարդ։