Պարեկները մեքենայում կռփազենք են հայտնաբերել
Մարտի 3-ին Տավուշի մարզի պարեկները ստուգման նպատակով մոտեցել են Նոյեմբերյանի Դպրոցականների փողոցում կայանված «Ֆորդ» մակնիշի մի ավտոմեքենայի: Մեքենայի դռան մոտ՝ տեսանելի վայրում, պարեկները նկատել են կռփազենք: 22-ամյա նոյեմբերյանցի վարորդը հայտնել է, որ այն իրենն է:
Դեպքի մասին հաղորդումն ու կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նոյեմբերյանի քննչական բաժին: Հանգամամքները պարզվում են: