Պայթյուն՝ դատարանում. կան զոհեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պայթյուն է որոտացել Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայի գլխավոր դատարանում, ինչի հետևանքով կան զոհեր: «Mediahub»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ԶԼՄ-ները։
Անհայտ անձը պայթուցիկ սարք է գործարկել մուտքի մոտ: Դատարանում այդ պահին մեծ թվով մարդիկ են եղել։ Դեպքի վայրում աշխատում են շտապօգնությունն ու ոստիկանությունը։