Ո՞ ր հագուստը կլինի նորաձև 2023 թվականի գարնանը
Ռուս ոճաբան Եվգենյա Գուդոշինան անվանել է 2023 թվականի գարնան նորաձև հագուստը։ Այս մասին նա խոսել է Սանկտ Պետերբուրգի հեռուստաալիքի եթերում։ Մասնագետի խոսքով, թրենդային կլինեն բաճկոնները, ջինսե հանդերձանքները և երկարաճիտ կոշիկները։ Բացի այդ, հատկապես ակտուալ կլինեն ցածր գոտկատեղով ջինսերն ու բեյսբոլի գլխարկները, որոնք կարելի է համադրել թե՛ տաբատի, թե՛ կիսաշրջազգեստի հետ, նշել է փորձագետը։
Միաժամանակ նա ցանկում ավելացրել է մինիմալիստական շարֆեր, զգեստապահարանում դեղին գույնի իրեր և միջին երկարության վերնազգեստ։
«Նորաձևությունն ու ոճը պետք է հարմարավետ լինեն, այդ դեպքում դուք կարող եք ուրախությամբ ցուցադրել այս ոճը աշխարհին»,-«Mediahub»-ի փոխանցմամբ՝ եզրափակել է ոճաբանը: