Կոտրված նստատեղեր և պատուհան, խաբեություն, գռեհիկ վերաբերմունք. քաղաքացին տեսանյութ է հրապարակել Գռզոյի ընտանիքին պատկանող ավիաընկերության ինքնաթիռից
Օրերս «FLY ONE» ավիաընկերությունը գովազդի նպատակով մի շարք հայաստանյան բլոգերների համար կազմակերպել էր անվճար ճամփորդություն դեպի Եգիպտոս։ Թե ինչ սկզբունքով էին ընտրել բլոգերներին պարզ չէ, սակայն TikTok-ի միջոցով հայ բլոգերներից մեկը տեսանյութ է հրապարակել իր ունեցած թռիչքից, գրել է Armday.am-ը։
Օգտատերը տեսանյութում ցուցադրում է ինքնաթիռի կոտրված պատուհանը, նստատեղերը և պատմում, որ թռիչքի ողջ ընթացքում անգամ ջուր անվճար չեն տրամադրում, իսկ եթե ուզում ես այն գնել քեզանից վերցնում են 1000 դրամ, մինչդեռ մենյուի մեջ «ՍԻԼ» ջրի արժեքը 500 դրամ է։
Քաղաքացին հորդորում է չօգտվել այդ ավիափոխադրողից, կարևորել ձեր անվտանգությունը, քանի որ ինքնաթիռը կարող է տեղ չհասնել։ Հիշեցնենք, որ ինքնաթիռում վաճառվող ջուրը ևս պատկանում է ՔՊ կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։