Պելեն մահից առաջ ցանկացել է, որ Մեսսին ու Արգենտինայի հավաքականը հաղթեն ԱԱ-ում
Բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեի դուստրը՝ Կելի Նասիմենտուն, ասել է, որ իր հայրը ցանկանում էր, որ Արգենտինան և Լիոնել Մեսսին հաղթեն 2022 թվականին Կատարում անցկացված աշխարհի առաջնությունում։
«Երբ Բրազիլիան պարտվեց Խորվաթիային, հայրս իրեն վատ զգաց: Բոլորը ցանկանում էին, որ Բրազիլիան հաղթի ԱԱ գավաթն իմ հոր համար, բայց հայրս ավելի լավ էր հասկանում ֆուտբոլը, քան շատերը: Նա գիտեր, որ ցանկացած թիմ կարող է հաղթել, և դրա համար էլ սիրում էր այս գեղեցիկ խաղը։ Բրազիլիայի հեռանալուց հետո բոլոր նրանք, ովքեր մտնում էին նրա մոտ, ասում էին. «Ինչպե՞ս ես, Պելե: Գործերն ինչպե՞ս են: Միայն թե ոչ Արգենտինան»:
Նա պատասխանեց. «Արգենտինան պետք է հաղթի: Գավաթը պետք է հասնի Հարավային Ամերիկային, և Մեսսին արժանի է դրան»:
Մենք բոլորս մտածում էինք. «Ի՞նչ: Սարսափ. Արգենտինա՞»։ Եվ նա ասաց. «Այո, Մեսսին արժանի է դրան»: Եզրափակչի ժամանակ նա այլևս չէր կարողանում հեռուստացույց դիտել, բայց հասկացավ, որ Արգենտինան հաղթեց, իսկ Մեսսին կարողացավ բարձրացնել գավաթը։ Պելեն երջանիկ էր.
Կեցցե ֆուտբոլը»,- գրե է Կելի Նասիմենտուն իր սոցցանցերում:
Արգենտինան դարձել է աշխարհի չեմպիոն դեկտեմբերի 18-ին։ Պելեն կյանքից հեռացել է դեկտեմբերի 29-ին՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։
Աղբյուր ArmSport.am