Ստամբուլում ուժգին երկրաշարժի օրը մոտենում է. Թուրք սեյսմոլոգները ահազանգում են
Բոլոր գիտական հետազոտությունները վկայում են, որ մոտենում է Ստամբուլում ուժգին երկրաշարժի օրը։ Ստամբուլի համալսարանի երկրաքիմիայի ինստիտուտի գիտաշխատող Հուսեյն Օզթյուրքը կանխատեսել է, որ Ստամբուլում սպասվող երկրաշարժի ուժգնությունը կազմելու է 7.2-7.5 բալ, գրում է «Փաստինֆո»-ն։
«Ստամբուլը գտնվում է երկու սալերի վրա՝ Չինարջիկ և Կումբուրգազ. կամ դրանք երկուսն էլ ճեղքվելու են, կամ էլ ճեղքվելու է դրանցից առնվազն մեկը։ Կանխատեսվում է, որ Կումբուրգազն անկասկած ճեղք կտա։ Այդ դեպքում երկրաշարժի ուգնությունը կկազմի 6.5-7 բալ։ Երկու սալերի ճեղքման դեպքում այն կկազմի 7.5 բալ»,-նշել է թուրք սեյսմոլոգը։
Օզուտթյուրքը նաև շեշտել է, որ յուրաքանչյուր 5 հարյուր տարին մեկ Սմատբուլում ավերիչ երկրաշարժ է լինում, իսկ վերջինը եղել է 1509 թվականին։
«Դա նշանակում է, որ նոր երկրաշարժի օրը մոտենում է. Ստամբուլի բնակիչները պետք է իմանան այդ մասին։ Մեզ մոտ պահպանվել են տեսագրությունները, համաձայն որոնց՝ երկրաշարժին զոհ է գնացել քաղաքի բնակչության 10 տոկոսը»,-նշել է սեյսմոլոգը։
Մեկ այլ թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորուը, ով ավելի վաղ կանխատեսել էր Մարաշի երկրաշարժը, նույնպես շեշտել է, որ Ստամբուլում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է սպասվում և որ այն սարերիր հետևում չէ։