Ռուսաստանի հեռացումը G20-ից կհակասեր բազմակողմ հարաբերությունների սկզբունքին. Բորել
Ռուսաստանի հեռացումը Մեծ քսանյակից (G20) չԷր համապատասխանի բազմակողմ հարաբերությունների սկզբունքին։ Այսօր այս կարծիքն Է հայտնել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Նյու Դելիում հանդես գալով ,Ռաիսինա երկխոսությունե միջազգային քաղաքագիտական համաժողովում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
«Դուք չեք կարող ասել, որ ցանկանում եք առաջ տանել բազմակողմանիության սկզբունքը, և հետո խնդրել, որ Ռուսաստանը դուրս գա G20-ի կազմից: Դա բավականին հակասական է, այնպես չէ՞» - ասել Է նա՝ պատասխանելով լրագրողի այն հարցին՝ արդյոք հնարավոր է դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը Մեծ 20-յակին և դրանից հետո շարունակել «լուծել աշխարհի ընթացիկ խնդիրները»։
Բորելն այս առնչությամբ հիշեցրել է «ուրիշներին լսելու» անհրաժեշտությունը։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ասել է, որ մարտի 2-ին G20-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումը շատ ավելի լավն էր, քան 2022 թվականի նոյեմբերին Բալիում կայացած գագաթնաժողովը։
«Որովհետև Բալիում (խմբ.՝ Ռուսաստանի արտաքին գործերի) նախարար Լավրովը ժամանեց, խոսեց և մեկնեց: Այս անգամ նա մնաց և լսեց: Կարևոր է, որ մենք կարողանանք ասել՝ ինչ մտածում ենք և պատասխան ստանանք մյուս կողմից: Մենք պետք է պահպանենք այս հնարավորությունը», - հայտարարել Է Բորելը: