Հիշել է, որ իրեն նախատել էր․ Կողբի 21-ամյա բնակիչը փայտով հարվածներ է հասցրել 94-ամյա համագյուղացու գլխին
ՀՀ ոստիկանությունից տեղեկացրել են․ որ մարտի 2-ին, ժամը 15.50-ին, ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Կողբ գյուղի 94-ամյա բնակչուհի:
Դեպքի առիթվ ձերբակալվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել նույն գյուղի 21-ամյա բնակիչը։
MediaHub-ին համագյուղացիներից մեկը հայտնեց, որ մեղադրյալը հոգեկան խանգարումներ ունի։
Վերջինիս խոսքով, առողջական որոշակի խնդիրներ ունեցող երիտասարդը՝ հիշելով, որ տևական ժամանակ առաջ 94-ամյա կինը նրան նախատել էր, մտել է վերջինիս տուն և փայտով 3 անգամ հարվածել ծեր կնոջ գլխին, ինչի հետևանքով վերջինիս մոտ առաջացել է գանգուղեղային տրավմա, գլխի սալջարդ և պատռվածq:
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նոյեմբերյանի քննչական բաժին: