Երևան, 30.Սեպտեմբեր.2024, 00:00 |
Իրաքն աջակցություն է հայտնել Լիբանանին Իսրայե... «BMW»-ն Նալբանդյան փողոցում բախվել է շենքի պա... Անցկացվեց «Երևանի գունավոր վազք»-ը Կարևոր է, որ մենք «Վարչապետի գավաթի» աշխարհագ... Բախվել են թիվ 473 երթուղին սպասարկող «ГАЗель»... Լիբանանի բանակը քաղաքացիներին կոչ է արել չներ... «Վարչապետի գավաթ»-ի մասնակից աշակերտներին հեծ... Միևնույն է, դու միջակ ես․ Չելսիի ֆուտբոլիստը՝... Մեր կարևոր ձեռքբերումը հավատքի գիտակցումն է․ ... Լիբանանում մահացած Նասրալլահի մարմինը դուրս է... Արարատում 44-ամյա տղամարդուն նստեցրել են ավտո... Ոտքիս ցավերը շատ են, ջարդված է․ «Եղնիկների» հ... Սանոսյանի այցը Սյունիք շարունակվում է. նախարա... «Ներուժ»-ը Հայաստանն էլ ավելի ուժեղացնելու մա... Ռոնալդուն կերկարաձգի պայմանագրի ժամկետն Ալ Նա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանում «Կամազ» մակնիշի բեռնատար են գողացել ... Հաղթական գոլը վաստակեցինք 90 րոպեների քրտնաջա... Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել կ... Ամբերդը վերականգնվում է․ ինչ է փոխվելու ամրոց... Իսրայելի պաշտպանության բանակն ակտիվացրել է իր... Հոռոմի խաչմերուկում 4 մեքենա է բախվել. «Օպել»... Օդի ջերմաստիճանը կնվազի Սուրբ Էջմիածին՝ Մայր Տաճար. Աննա Հակոբյանը լո... Շտապ նիստ է պահանջել Իրանը Աստղագուշակ՝ սեպտեմբերի 29-ի համար Մասնակցեցինք Մայր տաճարի վերաօծմանը. Փաշինյան... Բժիշկը գնահատել է առավոտյան սուրճի ազդեցությո... Ես ոչ մի քաղաքական ուժի չեմ աջակցում․ Գագիկ ... Իշխանական վերնախավը հեռացավ Մայր Աթոռից՝ չպատ... Կիրակի առավոտը Հրազդանի կիրճում. վարչապետը տե... Մայր տաճարի օծումն աննման արարողություն է․ Տի... Այսօր Սրտի համաշխարհային օրն է «Սուրբ Էջմիածին» բարձրագույն շքանշաններ են շն... Եզրափակվեց Նյու Յորքում Արարատ Միրզոյանի գլխա... Կներեք, պատրաստ չեմ հարցազրույց տալ. ՀՀ նախկի... Երևանում տեղի է ունեցել Սամբոյի միջազգային մր... Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը՝ Սուրբ Էջմիա... Սյունիքում բախվել են Opel-ն ու իրանական համար... Վեհափառը ակնարկեց Փաշինյանին. «Էջմիածնի դեմ մ... Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տար... Սա կլինի համերաշխության, միասնության քայլ. Բա... Հրդեհ` Վաղարշապատ քաղաքում Եկեղեցին բացառիկ դեր ունի մեր ազգի պատմության... Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում 16-ամյա... Մինչև 18:00 ջուր չի լինի. հասցեներ Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը շարո... Արգիշտի Քյարամյանը լրագրողի հարցին ի պատասխան... «Բարև ձեզ, բարև ձեզ». ԱԱԾ տնօրենն ու ՆԳ նախար... Տիգրան Ավինյանը կնոջ հետ Էջմիածնում է. մասնակ... Ֆորմալ հրավերը ոչինչ չի փոխում Եկեղեցու դիրքո... Ի՞նչ կապ ունի Միխայիլ Միշուստինը «Սրբազան պայ... Փաշինյանը Աննա Հակոբյանի եւ Վահագն Խաչատուրյա... Մայր Տաճարի վերօծման արարողությունը եւ Սուրբ ... Որոշ հասցեներում լույս չի լինի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տուֆ քարով բարձված «ԶԻԼ 130»-ը գլխիվայր շրջվե... Գազ չի լինի. հասցեներ Մանրամասներ՝ Օրբելու փողոցում տեղի ունեցած խո... Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կուն... Փորձեցինք դպրոցականներին քաջալերել․ Փաշինյանն... Վեց օր «Երևան կլասիկ ֆեստը» Թումանյանի անվան ... ՌԴ-ն պատրաստ է ՀՀ և Ադրբեջանի հետ եռակողմ հան... Բժիշկը անքնությունից ազատվելու պարզ ու հաճելի... Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարր... Օսասունան գոլառատ խաղում հաղթեց Բարսելոնային ... Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստան մուտք գործել... Ամիլոիդոզ․ կարող է սրտի հետ կապված հիվանդությ... Ռեալ Սոսյեդադը խոշոր հաշվով հաղթեց Վալենսիայի... «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթում ՀՀ-ն ներկայ... Լիվերպուլը հաղթեց Վուլվսին ու գլխավորեց մրցաշ... Հեծանվավազքի «Վարչապետի գավաթը» այս տարվանից ... Խաղաղության հնարավոր չէ հասնել ցանկացած գնով ... Փոթորիկ՝ ԱՄՆ-ում․ զոհվել է 44 մարդ Այգում հայտնաբերվել է տղամարդու դի․ մանրամասն... Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված ... Շվեյցարիան ողջունում և աջակցում է Չինաստանի և... Լավ հանդիպում էր․ Էնցո Մարեսկա Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվե... Հերքվել են ութ ժամ քնի առավելությունները Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցո... Վեդու Թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստ... Ծեծկռտnւք՝ Երևանում հայտնի «Արամե մյուզիք հոլ... Գնել Սանոսյանն այցելել է «Ագարակ» ենթակայան Լավրովն անմարդկային է անվանել Իսրայելի հարձակ... Մանրամասներ՝ Երևանում դպրոցում հրդեհի բռնկման... Քննարկվել է հոգեբուժական կազմակերպություններո... Պալմերն ԱՊԼ-ի նոր ռեկորդ գրանցեց Ռուսալեզու լրագրողին վռնդել են Մոլդովայի նախա... Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հա... Իշխանության հրաժարականի թեման իմը չէ, կարևորը... Արա', ցավդ տանեմ, ի՞նչ ես ուզում ինձնից, քելե... Ռուսաստանը խստորեն դատապարտել է Նասրալլահի սպ... ԱՄՆ դեսպանը ՆԳՆ ոստիկանության ծառայողներին պա... Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող հրաժ... Չգիտեմ` ով է մասնակցում, ես իմ անունով հրավեր... Մյուռոնօրհնեքը խորհրդանշում է կապն անցյալի, ն... Ուզում եմ ազգս ուրախ լինի, միայն սենց ուրախ ա... Երևանում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլը․ վեր... Իմ Աստծո առաջ մաքուր խղճով եմ գնում՝ մասնակցե...

Ադրբեջանական կողմի հետ 4 հարց է քննարկվել. Արցախի ԱԽ-ն մանրամասներ է ներկայացնում

Ի կատարումն Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի 2023 թվականի փետրվարի 28-ի նիստում կայացված որոշման՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ադրբեջանական կողմի հետ քննարկել հրատապ հումանիտար հարցեր, այս մասին հաղորդում է Արցախի Անվտանգության խորհուրդը:

Խմբի ղեկավարն է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։

«Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2023 թվականի մարտի 1-ին՝ ժամը 11։00-ին, խաղաղապահ զորախմբի շտաբում՝ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ, անցկացվել է արցախյան և ադրբեջանական կողմերի հանդիպում, որին մասնակցել է Ադրբեջանի Հանրապետության կողմից ձևավորված համանման աշխատանքային խումբը՝ Ադրբեջանի Հանրապետության Միլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովի գլխավորությամբ։

Հանդիպման օրակարգային հարցերն էին․

1. Արցախի Հանրապետություն բնական գազի մատակարարման անխափանության ապահովումը և հետագա գազանջատումների բացառումը.

2. Արցախի Հանրապետության էլեկտրամատակարարման վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող հատվածի զննման և «Արցախէներգո» ՓԲԸ մասնագետների կողմից վերականգնողական աշխատանքների իրականացման հնարավորության ապահովումը.

3. Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի տարածքում ադրբեջանական մասնագիտական խմբի կողմից մեկանգամյա տեսողական շրջայցի կազմակերպումը.

4. Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ամբողջական բացումը։

Բացման խոսքում խաղաղապահ զորախմբի հրամանատարը ներկայացրել է հանդիպման մասնակիցներին՝ որպես Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմեր։ Այնուհետև արցախյան խմբի ղեկավարը ադրբեջանական կողմին պարզաբանել է իր գլխավորած խմբի լիազորությունները, այն է՝ վերը նշված կոնկրետ հարցերի քննարկումը և դրանց վերաբերյալ լուծումների որոնումը։

Հանդիպման սկզբնամասում ադրբեջանական խմբի ղեկավարը փորձել է զրույցը տանել Ադրբեջանին Արցախի ինտեգրման անհրաժեշտության ուղղությամբ՝ ներկայացնելով այդ դեպքում հնարավոր սոցիալ-տնտեսական առավելությունների ստացման հեռանկարներ, սակայն դրան արցախյան խմբի ղեկավարը հակազդել է՝ հորդորելով քննարկում իրականացնել հստակ առաջադրված հարցերով։

Վերջինս ընդգծել է նաև, որ հումանիտար ու ենթակառուցվածքային հրատապ հարցերով այդ շփումները չեն կարող անդրադառնալ հակամարտության համապարփակ կարգավորման հիմնական հարցերին, և դրա համար անհրաժեշտ է ձևավորել միջազգային լայն աջակցությամբ ձևաչափ:

Հարկ է նշել, որ ադրբեջանական խմբի մյուս անդամները զբաղվել են վերը նշված չորս կոնկրետ հարցերի քննարկմամբ և լուծումների որոնմամբ, ըստ այդմ՝ հանդիպման հետագա ընթացքը լիովին համապատասխանել է օրակարգով սահմանված շրջանակներին։

Օրակարգային բոլոր հարցերի քննարկման արդյունքներով ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք ադրբեջանական կողմը պարտավորվել է զեկուցել վերադաս մարմիններին և առաջիկա օրերի ընթացքում, խաղաղապահ զորախմբի միջոցով, արդյունքների մասին տեղեկացնել արցախյան կողմին։

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել նաև կողմերի միջև հետադարձ կապի կայուն մեխանիզմի ձևավորման պայմանավորվածություն։

Հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին առայժմ հանրայնացնել միայն ընդհանուր գծերով տեղեկատվություն՝ այն նկատառմամբ, որ գործընթացը դեռևս գտնվում է աշխատանքային փուլում։ Սակայն հանդիպումից կարճ ժամանակ անց, ադրբեջանական խմբի ղեկավարը իր երկրի տեղեկատվական հարթակներում հանդես է եկել հարցազրույցներով, որոնցում բոլորովին այլ՝ բուն բովանդակությունից ու գործընթացից շեղված ապատեղեկատվություն է տարածել, մասնավորապես հայտարարելով, որ հանդիպմանը քննարկվել են «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակչության՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու հարցեր»։

Ադրբեջանական պաշտոնյաների և մամուլի միջոցների այս զեղծարարությունը, ցավոք, օգտագործվել է նաև հայկական լրատվադաշտի որոշ ներկայացուցիչների կողմից՝ դրանով ստեղծելով թյուր տպավորություն, թե, իբր, արցախա-ադրբեջանական շփումներում քննարկվում են հակամարտության համապարփակ կարգավորմանն առնչվող հարցեր:

Մինչդեռ, ինչպես նշեցինք, մարտի 1-ի հանդիպումը, որին, կրկնում ենք, մասնակցել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարը, նվիրված է եղել միայն Արցախի շրջափակման ու դրան առնչվող խնդիրների վերացման քայլերի քննարկմանը։

Ադրբեջանական հաջորդ ապատեղեկատվությունը, որի համաձայն՝ կողմերի պաշտոնական ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը իբր «կարող է տեղի ունենալ Գյանջայում կամ Աղդամում», ընդ որում՝ առանց ՌԴ խաղաղապահ զորակազմի մասնակցության, ևս չի համապատասխանում իրականությանը:

Հորդորում ենք չտրվել ադրբեջանական քարոզչամեքենայի հերյուրանքներին և համոզված լինել, որ վերը նշված գործընթացի և դրա արդյունքների մասին հանրությանը տրվելու է սպառիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այս թեմայով

Իրաքն աջակցություն է հայտնել Լիբանանին Իսրայե... «BMW»-ն Նալբանդյան փողոցում բախվել է շենքի պա... Անցկացվեց «Երևանի գունավոր վազք»-ը Կարևոր է, որ մենք «Վարչապետի գավաթի» աշխարհագ... Բախվել են թիվ 473 երթուղին սպասարկող «ГАЗель»... Լիբանանի բանակը քաղաքացիներին կոչ է արել չներ... «Վարչապետի գավաթ»-ի մասնակից աշակերտներին հեծ... Միևնույն է, դու միջակ ես․ Չելսիի ֆուտբոլիստը՝... Մեր կարևոր ձեռքբերումը հավատքի գիտակցումն է․ ... Լիբանանում մահացած Նասրալլահի մարմինը դուրս է... Արարատում 44-ամյա տղամարդուն նստեցրել են ավտո... Ոտքիս ցավերը շատ են, ջարդված է․ «Եղնիկների» հ... Սանոսյանի այցը Սյունիք շարունակվում է. նախարա... «Ներուժ»-ը Հայաստանն էլ ավելի ուժեղացնելու մա... Ռոնալդուն կերկարաձգի պայմանագրի ժամկետն Ալ Նա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանում «Կամազ» մակնիշի բեռնատար են գողացել ... Հաղթական գոլը վաստակեցինք 90 րոպեների քրտնաջա... Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել կ... Ամբերդը վերականգնվում է․ ինչ է փոխվելու ամրոց... Իսրայելի պաշտպանության բանակն ակտիվացրել է իր... Հոռոմի խաչմերուկում 4 մեքենա է բախվել. «Օպել»... Օդի ջերմաստիճանը կնվազի Սուրբ Էջմիածին՝ Մայր Տաճար. Աննա Հակոբյանը լո... Շտապ նիստ է պահանջել Իրանը Աստղագուշակ՝ սեպտեմբերի 29-ի համար Մասնակցեցինք Մայր տաճարի վերաօծմանը. Փաշինյան... Բժիշկը գնահատել է առավոտյան սուրճի ազդեցությո... Ես ոչ մի քաղաքական ուժի չեմ աջակցում․ Գագիկ ... Իշխանական վերնախավը հեռացավ Մայր Աթոռից՝ չպատ... Կիրակի առավոտը Հրազդանի կիրճում. վարչապետը տե... Մայր տաճարի օծումն աննման արարողություն է․ Տի... Այսօր Սրտի համաշխարհային օրն է «Սուրբ Էջմիածին» բարձրագույն շքանշաններ են շն... Եզրափակվեց Նյու Յորքում Արարատ Միրզոյանի գլխա... Կներեք, պատրաստ չեմ հարցազրույց տալ. ՀՀ նախկի... Երևանում տեղի է ունեցել Սամբոյի միջազգային մր... Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը՝ Սուրբ Էջմիա... Սյունիքում բախվել են Opel-ն ու իրանական համար... Վեհափառը ակնարկեց Փաշինյանին. «Էջմիածնի դեմ մ... Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տար... Սա կլինի համերաշխության, միասնության քայլ. Բա... Հրդեհ` Վաղարշապատ քաղաքում Եկեղեցին բացառիկ դեր ունի մեր ազգի պատմության... Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում 16-ամյա... Մինչև 18:00 ջուր չի լինի. հասցեներ Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը շարո... Արգիշտի Քյարամյանը լրագրողի հարցին ի պատասխան... «Բարև ձեզ, բարև ձեզ». ԱԱԾ տնօրենն ու ՆԳ նախար... Տիգրան Ավինյանը կնոջ հետ Էջմիածնում է. մասնակ... Ֆորմալ հրավերը ոչինչ չի փոխում Եկեղեցու դիրքո... Ի՞նչ կապ ունի Միխայիլ Միշուստինը «Սրբազան պայ... Փաշինյանը Աննա Հակոբյանի եւ Վահագն Խաչատուրյա... Մայր Տաճարի վերօծման արարողությունը եւ Սուրբ ... Որոշ հասցեներում լույս չի լինի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տուֆ քարով բարձված «ԶԻԼ 130»-ը գլխիվայր շրջվե... Գազ չի լինի. հասցեներ Մանրամասներ՝ Օրբելու փողոցում տեղի ունեցած խո... Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կուն... Փորձեցինք դպրոցականներին քաջալերել․ Փաշինյանն... Վեց օր «Երևան կլասիկ ֆեստը» Թումանյանի անվան ... ՌԴ-ն պատրաստ է ՀՀ և Ադրբեջանի հետ եռակողմ հան... Բժիշկը անքնությունից ազատվելու պարզ ու հաճելի... Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարր... Օսասունան գոլառատ խաղում հաղթեց Բարսելոնային ... Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստան մուտք գործել... Ամիլոիդոզ․ կարող է սրտի հետ կապված հիվանդությ... Ռեալ Սոսյեդադը խոշոր հաշվով հաղթեց Վալենսիայի... «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթում ՀՀ-ն ներկայ... Լիվերպուլը հաղթեց Վուլվսին ու գլխավորեց մրցաշ... Հեծանվավազքի «Վարչապետի գավաթը» այս տարվանից ... Խաղաղության հնարավոր չէ հասնել ցանկացած գնով ... Փոթորիկ՝ ԱՄՆ-ում․ զոհվել է 44 մարդ Այգում հայտնաբերվել է տղամարդու դի․ մանրամասն... Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված ... Շվեյցարիան ողջունում և աջակցում է Չինաստանի և... Լավ հանդիպում էր․ Էնցո Մարեսկա Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվե... Հերքվել են ութ ժամ քնի առավելությունները Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցո... Վեդու Թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստ... Ծեծկռտnւք՝ Երևանում հայտնի «Արամե մյուզիք հոլ... Գնել Սանոսյանն այցելել է «Ագարակ» ենթակայան Լավրովն անմարդկային է անվանել Իսրայելի հարձակ... Մանրամասներ՝ Երևանում դպրոցում հրդեհի բռնկման... Քննարկվել է հոգեբուժական կազմակերպություններո... Պալմերն ԱՊԼ-ի նոր ռեկորդ գրանցեց Ռուսալեզու լրագրողին վռնդել են Մոլդովայի նախա... Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հա... Իշխանության հրաժարականի թեման իմը չէ, կարևորը... Արա', ցավդ տանեմ, ի՞նչ ես ուզում ինձնից, քելե... Ռուսաստանը խստորեն դատապարտել է Նասրալլահի սպ... ԱՄՆ դեսպանը ՆԳՆ ոստիկանության ծառայողներին պա... Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող հրաժ... Չգիտեմ` ով է մասնակցում, ես իմ անունով հրավեր... Մյուռոնօրհնեքը խորհրդանշում է կապն անցյալի, ն... Ուզում եմ ազգս ուրախ լինի, միայն սենց ուրախ ա... Երևանում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլը․ վեր... Իմ Աստծո առաջ մաքուր խղճով եմ գնում՝ մասնակցե...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan