Գվարդիոլան ցանկանում է թիմում տեսնել Գվարդիոլին
Ֆրանսիացի պաշտպան Էմերիկ Լապորտը կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»։
Ըստ Footmercato-ի, Լապորտը վստահ չէ իր ապագայի հարցում, քանի որ կորցրել է մշտական տեղը մեկնարկային կազմում: Նա պատրաստ է փոխել թիմը, և «քաղաքայինները» չեն պատրաստվում խանգարել դրան, քանի որ նպատակ ունեն պայմանագիր կնքել Լայպցիգի պաշտպան Յոշկո Գվարդիոլի հետ։
Նշվում է, որ 21-ամյա խորվաթի տրանսֆերով հետաքրքրված է «Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայն։
21-ամյա Գվարդիոլը «Լայպցիգում» հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում պաշտպանը թիմի կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 2 գոլի հեղինակ։
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Աղբյուր ArmSport.am