Երեխան ընկել է չորրորդ հարկի պատուհանից
Տոմսկում երեխան ընկել է չորրորդ հարկից և ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ օրը հայտնել է Տոմսկի մարզի դատախազության մամուլի ծառայությունը։
«2023 թվականի մարտի 3-ի առավոտյան չորս տարեկան տղան ընկել է Տոմսկի Ռաբոչայա փողոցի 11Ա բազմաբնակարան շենքի չորրորդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից։ Անչափահասը գտնվում էր բնակարանում՝ առանց ծնողների հսկողության։ Երեխան ծանր վիճակում տեղափոխվել է բուժհաստատություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՌԴ Քննչական կոմիտեի Տոմսկի շրջանի քննչական վարչության նախնական տվյալներով՝ երեխան ընկել է պատշգամբից։ Երկու գերատեսչություններն էլ հետաքննություն են սկսել։