ԱՄՆ-ում հրաձգության ժամանակ 3 մարդ է մահացել
Չորեքշաբթի երեկոյան ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքում տեղի ունեցած հրաձգության ժամանակ զոհվել է 3, տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ ստացել ևս 2 մարդ: Այս մասին հայտնում է «Ասոշեյդեթ Պրեսսը»՝ հղում անելով ոստիկանությանը:
Կրակոցները հնչել են տեղական ժամով 16.30-ին Սայփրես բնակավայրում՝ Հյուսթոնից 15 կմ հյուսիս-արևմուտք: Զոհվել են 2 կին և 1 տղամարդ: Եվս 1 կին և 1 տղամարդ բժշկական ուղղաթիռով տեղափոխվել են Հյուսթոնի հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Դեպքի մասին այլ մանրամասներ հայտնի չեն: