Նախկինում անհատական մրցանակներ չէի սիրում․ Էմիլիանո Մարտինես
Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը, որը ստացավ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն դարպասապահ մրցանակը, մեկնաբանել է այն։
«Երեխաների կեսը ցանկանում է դառնալ Մեսսի, իսկ երեխաների կեսը՝ դարպասապահ: Ակնհայտ է, որ հիմա իմ կարիերայի լավագույն պահն է։ Ես միշտ ասում եմ, որ ատում եմ անհատական մրցանակները: Գիտեք, հիմա ՖԻՖԱ-ի մրցանակից հետո իմ տեսակետը փոխվել է։
Ինձ բավարարում է միայն տեսնելը, թե ինչպես են փոքր երեխաները հիմա փորձում դարպասապահ դառնալ, քանի որ նրանց դուր է գալիս այն, ինչ տեսել են աշխարհի առաջնությունում, հասկանո՞ւմ եք: Այնպես որ, ինչ էլ որ պատահի իմ կարիերայում, այսուհետ ես միշտ երախտապարտ կլինեմ աշխարհի առաջնությունում ունեցած հնարավորության համար»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
Աղբյուր ArmSport.am