Ավստրալուհին իր անկողնում հայտնաբերած թունավոր սարդին պահում է որպես ընտանի կենդանի
Սիդնեյից Ջեյդեն Լևս անունով մի ավստրալացի մի երեկո իր ննջասենյակում սողացող թունավոր սարդ է գտել: Նա որոշել է անտեսել այն, սակայն ավելի ուշ միջատին գտել է իր անկողնում: Հետո Լևսը որոշել է նրան պահել որպես ընտանի կենդանի և սարդին տվել է Լարի անունը։ Մարդու ափի կեսի չափ հսկայական որսորդ սարդն ամենևին չի վախեցնում աղջկան։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Mirror-ը:
Չնայած իր վատ համբավին և թունավոր խայթոցի հնարավորությանը, աղջիկը սոցիալական ցանցերի իր տեսանյութերում Լարիին անվանում է «շատ ընկերասեր» և պնդում, որ «նա չի ցանկանում վիրավորել որևէ մեկին»:
Տանը Լևսն ազատում է սարդին տերարիումից և թույլ է տալիս նրան սողալ իր սենյակի պատերի երկայնքով: Նա պատմել է, որ ընտանի կատուները փորձել են վախեցնել Լարիին և ցատկել նրա վրա, սակայն նա մնացել է անտարբեր: Նույնիսկ աղջկա մայրը ջերմությամբ է վերաբերում միջատին և թույլ է տալիս նրան շրջել տան շուրջը։
Լևսի բաժանորդները բաժանվել են երկու ճամբարի. ոմանք պնդում են, որ Լարրի օրինակը ցույց է տալիս, որ սարդերից չպետք է վախենալ, իսկ մյուսները, ընդհակառակը, նրա պատճառով զգացել են արախնոֆոբիայի սրացում։
Լարիի պատմությունը TikTok-ում հավաքել է ավելի քան 700 հազար դիտում և ստացել 40 հազար հավանում։
Չնայած իրենց հսկայական չափերին և վախեցնող արտաքինին, որսորդ սարդերը ագրեսիվ և վտանգավոր չեն: Նրանք կարող են մարդուն կծել վախից, բայց նրանց կծածը մահացու չէ։ Այնուամենայնիվ, սարդի թույնի արյան մեջ ներթափանցումը կարող է առաջացնել տեղային այտուց, գլխացավ և զարկերակային ճնշման խանգարում:
Ավելի վաղ հաղորդվում էր ավստրալացու մասին, ով մեքենայի վահանակի վրա սարդ է գտել և նաև որոշել է նրան իր կենդանին դարձնել։ Տղամարդը պնդում է, որ սարդը, որին նա անվանել է Սթիվ, մի անգամ նույնիսկ մոլորվել է, բայց վերադարձել է տիրոջ մոտ։