Երկու տարի ընտանիքում ապրած Տիբեթյան մաստիֆի ձագը պարզվել է՝ հիմալայան արջ է
Չինաստանում կինը կարծել է, որ տիբեթյան մաստիֆի շան ձագ է պահում, բայց պարզվել է, որ այն արջ է: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ինչպես նշում է Mirror-ը, կինը ահազանգել է երկու տարի անց, երբ շունը սկսել է քայլել հետևի ոտքերի վրա։
Սու Յունը 2016 թվականին հանգստից կենդանուն բերել է Չինաստանի Յունան նահանգի իր գյուղ։ Գազանն ընտանիքում ապրել է երկու տարի և այս ամբողջ ընթացքում շարունակել է աճել։ Դրա չափը, 115 կիլոգրամ քաշը, ինչպես նաև այն, որ «մաստիֆը» սկսել է կանոնավոր կերպով կանգնել հետևի ոտքերի վրա, ստիպել են տերերին դիմել մասնագետներին։
Պարզվել է, որ Յունը տուն է բերել ոչ թե իր գնած տիբեթյան մաստիֆի քոթոթին, այլ հիմալայան սև արջի քոթոթին։ Այս տեսակի կենդանիները վտանգված են, և արջուկի սև շուկայում կարող են արժենալ հազարավոր դոլարներ:
Յունանի Վայրի բնության պահպանման կենտրոնի մասնագետները ցնցվել են կենդանու չափից և նույնիսկ տեղափոխելուց առաջ նրան հանգստացնող դեղամիջոցներ են ներարկել, չնայած այն հանգամանքին, որ կենդանին ընտանիքում իր ողջ կյանքի ընթացքում երբեք չի հարձակվել տերերի վրա:
Այնուհետև միսս Յունը, ով խոստովանեց, որ շատ է վախենում արջերից, կենդանաբաններին ասել է, որ ի սկզբանե զարմացած էր ընտանի կենդանու ախորժակով։