Մեսսին ոսկե iPhone-ներ չի գնել Արգենտինայի հավաքականի համար
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ազգային հավաքականի իր գործընկերների համար ոսկե iPhone-ներ չի գնել։ Այս մասին հայտնում է արգենտինացի հեղինակավոր լրագրող Գաստոն Էդուլն իր թվիթերյան էջում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ անգլիական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Մեսսին 35 ոսկե iPhone է գնել նրանց համար։ Հաղորդվում էր, որ արգենտինացիների ավագը դրա վրա ծախսել է մոտ 200 հազար եվրո։
Լրագրողի խոսքով՝ Մեսսին նման գնում չի արել։ Արգենտինացիների համար iPhone գնել է ինչ-որ գործարար։
Արգենտինայի հավաքականը հաղթել է 2022 թվականին Կատարում կայացած աշխարհի առաջնությունում։ Այս տիտղոսը Արգենտինայի համար առաջինն էր 1986 թվականից ի վեր։
Աղբյուր ArmSport.am