Հայտնաբերվել, ձերբակալվել ու բաժին է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ
Փետրվարի 28-ին Արագածի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, Լեռնապար բնակավայրի 11-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել 55-ամյա մի տղամարդու։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահները խուզարկել են նրա տունը՝ հայտնաբերելով մարիխուանայի նմանվող զանգված՝ 17 գրամից ավելի քաշով, կաթուցիչներ, կանեփի սերմեր և այլն։
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։