Թուրքիայում 3 մլն մարդ լքել է աղետի գոտին
Փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշում (Մարաշ) տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով 13 մլն բնակչություն ունեցող նահանգի 3 մլն-ը հեռացել է իր բնակավայրից։
Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 45.000-ի, ձերբակալվել է 218 մարդ։ Մինչ օրս արձանագրվել է 11020 հետցնցում։
Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է TRT-ն, 800․000 մարդ վերադարձել է գյուղեր, իսկ 811.000 մարդ ցամաքային, օդային և երկաթուղային ճանապարհով տարհանվել է։