Բուսկետսն ամռանը կհեռանա Բարսելոնայից
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա կատալոնական թիմից, հայտնում է El Nacional-ը։
Ըստ աղբյուրի՝ իսպանացին արդեն տեղյակ է պահել ակումբի նախագահ Ժոան Լապորտային իր ցանկության մասին։ Բուսկետսի գործող պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է ամերիկյան «Ինտեր Մայամին»։
34-ամյա Բուսկետսը կատալոնական թիմում հանդես է գալիս 2008 թվականից։ Ընդհանուր առմամբ, նա «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 711 հանդիպում, որոնցում դարձել է 18 գոլի և 42 գոլային փոխանցման հեղինակ։