Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանը մեծ միջուկային վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար․ Ալիև
Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանը մեծ միջուկային վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին։
Անդրադառնալով միջուկային անվտանգության խնդրին, Ալիևը նշել է, թե Մեծամորի ատոմակայանը աշխատում է հին տեխնոլոգիայով, ունի լուրջ տեխնիկական խնդիրներ։
Նա հայտնել է, թե իրեն մտահոգում է Մեծամորի կայանից միջուկային նյութերի ենթադրյալ անօրինական առևտուրը։